Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ինքնավստահության և ֆիզիկական ցավի միջև առկա կապը

Ինքնավստահության և ֆիզիկական ցավի միջև առկա կապը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական և հոգեկան ցավը մշակվում է ուղեղի միևնույն հատվածում և ներգործում են միմյանց վրա։

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր գտնվում են երջանիկ կարգավիճակում, զգում են իրենց անհրաժեշտությունը, ցավի նկատմամբ ավելի դիմացկուն են։ Հետադարձ կապը նույնական է, նշում են գիտնականները։

 

Դրանից բացի, ստացված արդյունքները վկայում են, որ ֆիզիկական ցավը նույնիսկ կարող է թերհասկացության զգացողություն առաջացնել։

 

Փորձի մասնակիցներին հարկավոր էր մարդկային տաս որակներից ընտրել երկուսը, որոնք նրանց կարծիքով ավելի հստակ են բնութագրում տվյալ մարդուն, և երկուսը, որոնք նրանց համապատասխանում են։

 

Հաջորդ փուլում մասնակիցները շփվում են միմյանց հետ, փորձելով հասկանալ, թե իրենց մասին ինչ են մտածում խմբի մյուս մասնակիցները։

 

Ինչպես պարզվեց, այն ժամանակ, երբ սեփական կարծիքը չի համապատասխանում կողմնակի մարդու կարծիքին, մասնակիցները ֆիզիկական ցավ են զգում։

 

Գիտնականները ենթադրում են, հասկացված չլինելու զգացմունքը կարող է նման լինել վտանգի զգացողությանը, որը մեծացնում է զգայական ընկալումը՝ առաջացնելով ցավ։

 

Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ ինքնավստահության պակասը կարող է բացասական հետևանք թողնել ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա։

 

Նախկինում գիտնականները կարծում էին, որ ֆիզիկական վնասվածքները և սոցիալական թշվառությունը մարդու ուղեղում առաջացնում են միանման ռեակցիաներ։ մարդու ուղեղում առաջացնում են միանման ռեակցիաներ։

Սկզբնաղբյուր. http://mediainform.am
Լուսանկարը. http://lanaasatryan.wordpress.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ